ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակիցը կանանց շանտաժի է ենթարկել էրոտիկ տեսանյութերի համար
Ամերիկացի նախկին դիվանագետ, 36-ամյաՄայքլ Ֆորդը խոստովանել է, որ 2013թ. հունվարից մինչև 2015թ. մայիս կոտրել է ավելի քան 200 էլփոստ և շանտաժի ենթարկել իգական սեռի օգտատերերին՝ պահանջելով իրեն ուղարկել անձնական էրոտիկ բնույթի լուսանկարներ ու տեսանյութեր։
«NY Daily News»–ի փոխանցմամբ՝ ամերիկացուն ավելի քան 20 տարվա ազատազրկում է սպառնում։
Նախկին դիվանագետին մեղադրանք է ներկայացվել դեռևս 7 էլփոստ կոտրելու, խարդախության և կիբերհետապնդման 9 գործով։ Մինչդեռ իշխանությունները պնդում են՝ 2 տարվա հանցավոր գործունեության ընթացքում Ֆորդը մոտ 400 օգտահաշիվ է կոտրել։
Լոնդոնում ամերիկյան դեսպանատանն աշխատող տղամարդը որոնում էր գրավիչ ուսանողուհիների ու մոդելների էլեկտրոնային հասցեներ և նրանց նամակներ ուղարկում փոստային սերվերի աշխատակցի անունից։ Դիվանագետը գրում էր, որ տեխնիկական աշխատանքների համար հարկավոր են աղջիկների օգտահաշիվների ծածկագրերը, այլապես դրանք կարգելափակվեն։ Հասանելիություն ստանալով դրանց՝ տղամարդը սկսում էր որոնել ինտիմ լուսանկարներ։ Եթե այդպիսիք կային, սպառնում էր ուղարկել իր զոհերի ընկերներին ու ծանոթներին։ Իսկ լռության դիմաց պահանջում էր անձնական լրացուցիչ բաց լուսանկարներ և էրոտիկ բնույթի տեսանյութեր ուղարկել։
Թեև Ֆորդը ձերբակալվել է այս տարվա մայիսին Ատլանտայի օդանավակայանում, որտեղից Լոնդոն էր մեկնում, նրան մեղադրանք է ներկայացվել միայն այժմ։ Դատավճիռը կկայացվի փետրվարի 16–ին։
ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակիցը կանանց շանտաժի է ենթարկել էրոտիկ տեսանյութերի համար
Ամերիկացի նախկին դիվանագետ, 36-ամյա Մայքլ Ֆորդը խոստովանել է, որ 2013թ. հունվարից մինչև 2015թ. մայիս կոտրել է ավելի քան 200 էլփոստ և շանտաժի ենթարկել իգական սեռի օգտատերերին՝ պահանջելով իրեն ուղարկել անձնական էրոտիկ բնույթի լուսանկարներ ու տեսանյութեր։

7or.am