Աշխարհ

11.12.2015 14:44


Ծեծկռտուք Ռադայում. ընդհարվել են Յացենյուկի և Պորոշենկոյի կողմնակիցները (տեսանյութ)

Ծեծկռտուք Ռադայում. ընդհարվել են Յացենյուկի և Պորոշենկոյի կողմնակիցները (տեսանյութ)

Այսօր Գերագույն ռադայում՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ, ծեծկռտուք է սկսվել պատգամավորների միջև։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Ընդհարվել են «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» և «Ազգային ճակատի» պատգամավորները։ Վերջինները բռունցքները գործի են դրել վարչապետի այն խոսքերից հետո, երբ նա հայտարարել է՝ ինքը պատասխանատու չէ իր կուսակցությանը չպատկանող նախարարների գործողությունների համար։

Բացի այդ, Պորոշենկոյի կողմնակիցներից պատգամավոր Օլեգ Բարնին Յացենյուկին վարդերի ծաղկեփունջ է նվիրել, իսկ հետո փորձել է նրան քաշ տալով հեռացնել ամբիոնի մոտից։

Ծեծկռտուքը մի քանի րոպե է տևել, ինչից հետո կողմերը միմյանցից ներողություն են խնդրել։

Ինքը Յացենյուկը կռվի բռնված պատգամավորներին անվանել է «դեբիլներ» և հորդորել շարունակել նիստը։

«Վոլոդյա՛,–դիմել է Ռադայի խոսնակին Յացենյուկը,–ես խնդրում եմ, ես հուզված չեմ, դե, «դեբիլները» շատ են, եկե՛ք ավարտենք կառավարությանն ուղղված հարցերը»։

Նշենք, որ այսօր Յացենյուկը կառավարության կատարած աշխատանքի հաշվետվությունն է ներկայացնում խորհրդարանին։ Դրա արդյունքում պատգամավորները պետք է որոշում կայացնեն կադրային վերադասավորումների և, մասնավորապես, անձամբ Յացենյուկի ճակատագրի վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը