Չինացիները սովորեցրել են մեքենային ենթարկվել մարդկային ուղեղին
Մինչ համաշխարհային ավտոարտադրողները վստահաբար շարժվում են ավտոմեքենային առավելագույն ինքնուրույնություն սովորեցնելու ուղղությամբ, Չինաստանի Տյանցզին քաղաքի հետազոտողներն այլընտրանքային ուղի են նախընտրում. այժմ մեքենան կարելի է վարել մտովի՝ բառի բուն իմաստով։
Նանքայ համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ստեղծել են աշխարհում առաջին ավտոմեքենան, որին շարժվելու համար մարդկային ուղեղից բացի՝ ոչինչ անհրաժեշտ չէ։
Հատուկ սարքավորումների օգնությամբ, որոնք համրում են ուղեղի ազդանշանները, վարորդը կարող է ստիպել մեքենային շարժվել հետ ու առաջ, կանգնել, նաև՝ արգելափակել դռների փականքները։
Ինչպես «Reuters»–ին հայտնել է հետազոտող Չժան Չժաոն, գիտնականների խումբը կարողացել է այնպիսի սարքավորումներ ստեղծել, որոնք ունակ են անմիջապես ավտոմեքենայում էլեկտրաուղեղագրից (էլեկտրաէնցեֆալոգրամմա) տարանջատել կառավարող հրամանները՝ ընկալող-հաղորդող 16 հատուկ սարքի օգնությամբ։

7or.am