«Bloomberg»–ին հայտնի են դարձել Սիրիայում ՌԴ ծախսերը
Սիրիայում ՌԴ ռազմական գործողությունը 2016–ին տարեկան 1,2 մլրդ կամ օրական 3,3 մլն դոլար կկազմի։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը՝ նման ծախսերին ծանոթ իր աղբյուրներին հղումով։
Լոնդոնի Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի գնահատականով՝ ՌԴ–ն մինչև նոյեմբերի կեսերը սիրիական արշավի վրա օրական մոտ 4 մլն դոլար է ծախսել։ Սակայն այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական Սու–24–ը, օրական ծախսերը կրկնապատկվեցին՝ հասնելով մոտ 8 մլն դոլարի կամ տարեկան մոտ 3 մլրդ դոլարի։
Գործակալությունը նաև նշում է, որ նման ծախսերը կարող են լրջորեն ազդել ռուսական բյուջեի վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ նավթի համաշխարհային գները կրկին ընկել են։ Բացի այդ, ռուսական իսթեբլիշմենթը պատկերացում անգամ չունի, թե որքան երկար կտևի սիրիական հակամարտությանը ՌԴ միջամտությունը։
«Այդ գործողությունն առնվազն 1 տարի կտևի։ Ես ավելին էի սպասում սիրիական զորքից», –ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ ՖրանցԿլինցևիչը։
Ավելին, գործակալությունը նշում է, որ ՌԴ իշխանություններն արդեն իսկ ստիպված են եղել կրճատել սպառազինությունների նոր ծրագրերի իրականացման համար նախատեսված ծախսերը։
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվել էր հայտնել Սիրիայում ՌԴ արշավի ծախսերը՝ ասելով, որ «դա գաղտնիք է»։
«Bloomberg»–ին հայտնի են դարձել Սիրիայում ՌԴ ծախսերը
Սիրիայում ՌԴ ռազմական գործողությունը 2016–ին տարեկան 1,2 մլրդ կամ օրական 3,3 մլն դոլար կկազմի։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը՝ նման ծախսերին ծանոթ իր աղբյուրներին հղումով։
Լոնդոնի Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի գնահատականով՝ ՌԴ–ն մինչև նոյեմբերի կեսերը սիրիական արշավի վրա օրական մոտ 4 մլն դոլար է ծախսել։ Սակայն այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական Սու–24–ը, օրական ծախսերը կրկնապատկվեցին՝ հասնելով մոտ 8 մլն դոլարի կամ տարեկան մոտ 3 մլրդ դոլարի։
Գործակալությունը նաև նշում է, որ նման ծախսերը կարող են լրջորեն ազդել ռուսական բյուջեի վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ նավթի համաշխարհային գները կրկին ընկել են։ Բացի այդ, ռուսական իսթեբլիշմենթը պատկերացում անգամ չունի, թե որքան երկար կտևի սիրիական հակամարտությանը ՌԴ միջամտությունը։
«Այդ գործողությունն առնվազն 1 տարի կտևի։ Ես ավելին էի սպասում սիրիական զորքից», –ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը։

7or.am