Թուրքիայում լրագրողներին դատապարտեցին Էրդողանին «վիրավորելու» համար
Թուրքական «Birgün» պարբերականի 3 լրագրողի դատապարտել են 11 ամսվա և 20 օրվա ազատազրկման նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար։ Այդուհանդերձ, դատարանը հետաձգել է պատիժը՝ պայմանով, որ պատասխանատուներն այլևս չեն զբաղվի «հանցավոր գործունեությամբ»։ Այս մասին գրում է «Վեստին»։
Գլխավոր խմբագիր Բերքանթ Գյուլթեքինը, թողարկող խմբագիր Ջան Ուգյուրը և համակարգող Բարըշ Ինջեն դատարան էին կանչվել 2015թ. հունվարի հրապարակման համար. «Birgün»–ի առաջին էջում «Մարդասպան և գող Էրդողան» վերնագրով հոդված էր տպվել։
Փաստաբանների կարծիքով հոդվածի վերնագիրը չի կարող դատական գործ հարուցելու և լրագրողներին ձերբակալելու առիթ դառնալ։
«Today's Zaman»–ի նախկին գլխավոր խմբագրին և տեսաբանին էլ՝ Բյուլենթ Քենեշին ու Սևգի Աքարչեշմեին, պայմանական ժամկետներ են տվել՝ մեկ տարի և մի քան ամիս՝ վարչապետ Ահմեդ Դավութօլուի մասին «Twitter»–ի գրառումների համար։
Հիշեցնենք՝ այս նոյեմբերին էլ «Cumhuriyet»–ի գլխավոր խմբագիր Ջան Դյունարը և Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը, որոնք լրագրողական հետաքննության արդյունքում պարզել էին, որ Անկարան «մարդասիրական օգնություն» անվան տակ զենք է մատակարարում Սիրիայի ջիհադականներին, ձերբակալվել են լրտեսության և պետական գաղտնիքը բացահայտելու մեղադրանքներով։ Անձամբ Էրևդողանը նրանց համար ցմահ ազատազրկում է պահանջում։

7or.am