Աշխարհ

11.12.2015 09:50


Սպիտակ տունը կասկածում է, որ ԿԺԴՀ–ն ջրածնային ռումբ ունի

Սպիտակ տունը կասկածում է, որ ԿԺԴՀ–ն ջրածնային ռումբ ունի

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեսթը հայտարարել է՝ Միացյալ Նահանգները խիստ կասկածում է, որ Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ ունի։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

«Ներկայումս մեզ հասանելի տեղեկատվությունը խիստ կասկածներ է հարուցում այդ հայտարարության վերաբերյալ, բայց մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում հյուսիսկորեական ռեժիմից սպառնացող հնարավոր այդ վտանգին և միջուկային զենք ստեղծելու նրանց փորձերին»,–ասել է Էռնեսթը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր՝ Հյուսիսային Կորեան արդեն հզոր միջուկային գերտերություն է, որն ունակ է միջուկային ու ջրածնային սեփական ռումբերը կիրառել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը