Լրահոս

10.12.2015 22:52

Մահվան ելքով ՃՏՊ Իջևան քաղաքում

Մահվան ելքով ՃՏՊ Իջևան քաղաքում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.28-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «KIA sorento» մակնիշի 50AV700 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից (մոտ 70 մ) և հայտնվել Խ.Շ.-ի այգում, ինչի հետևանքով ուղևոր` 1947թ. ծնված Ս.Բ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ` 1951թ. ծնված Վ.Ա.-ն և ուղևոր` 1981թ. ծնված Բ.է.-ն տեղափոխվել են Իջևանի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։