ԱՄՆ հովանու ներքո, հնարավոր է, Իրաք 100 հազ զինվորական մտցնեն
Շուրջ 100 հազար օտարերկրյա զինծառայող, որից 90 հազարը՝ արաբական պետություններից և Պարսից ծոցի երկրներից, հնարավոր է, մտցվեն Իրաք «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։
«Իրաքյան կողմին ասվել է, որ ԱՄՆ–ի այդ որոշումն արդեն ընդունված է և քննարկման ենթակա չէ»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրադա» խորհրդարանական դաշինքի ղեկավար Հաննան ալ–Ֆեթլաուին։
Պատգամավորի խոսքով՝ այս տեղեկությունը նա իմացել է հավաստի աղբյուրներից՝ սենատոր Ջոն Մաքքեյնի և Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադիի բանակցություններից հետո, որը կայացել է նոյեմբերի 27–ին։
«100 օտարերկրյա զինվորականից 90 հազարը Սաուդյան Արաբիայից է, ԱՄԷ-ից, Քաթարից և Հորդանանից, իսկ 10 հազարը՝ ԱՄՆ–ից։ Նրանք տեղակայվելու են Իրաքի արևմտյան շրջաններում»,–նշել է դաշինքի ղեկավարը՝ հավելելով, որ Իրաքի վարչապետը բացահայտ կերպով իր դժգոհությունն է արտահայտել Մաքքեյնի հայտարարության կապակցությամբ, սակայն նրան ասվել է, որ ամեն ինչ արդեն որոշված է։

7or.am