«Հարսնաքար»–ի մոտ վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող 4 քաղաքացու
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.17-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աճառյան և Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացի Ա. Դ.-ը (ծնված 1993թ.) իր վարած «Mercedes-E» մակնիշի 34 DC 655 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող 4 քաղաքացու, այնուհետև բախվել մոտակայքում կայանած «Opel Astra-G» մակնիշի 34 PR 638 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1989 թ.) ավտոմեքենային:
Տուժածներ՝ Ա. Ա.-ը (ծնված 1958թ.), Մ. Գ.-ը (ծնված 1987թ.), Լ. Մ.-ը (ծնված 1987թ.) հոսպիտալացվել են «Գր.Լուսավորիչ» ԲԿ, իսկ Հ. Ն.-ը (ծնված 1956թ.) տեղի ուժերով տեղափոխվել է նույն հիվանդանոց:
Բժիշկները Ա.Ա.-ի և Հ.Ն.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ի և Մ.Գ.-ի վիճակը՝ բավարար: