Աշխարհ

10.12.2015 17:38


Եվրոպայի լիգա. «Բորուսիան» կխաղա ՊԱՕԿ–ի հետ

Եվրոպայի լիգա. «Բորուսիան» կխաղա ՊԱՕԿ–ի հետ

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6–րդ տուրի շրջանակներում այսօր Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի հունական ՊԱՕԿ–ին։

Ներկա դրությամբ «Բորուսիան» և «Կրասնոդարը» գլխավորում են C խումբը՝ 10-ական միավորներով։ Սակայն անհատական հանդիպումների արդյունքներով գերմանացիները զիջում են ռուսական թիմին. կրասնոդարցիներն առավելություն ունեն արտագնա հանդիպումում խփած գոլի շնորհիվ։

Մրցաշարի հաջորդ փուլում ավելի հարմարավետ դիրք զբաղեցնելու համար «իշամեղուներին» անհրաժեշտ է հաղթել ՊԱՕԿ–ին՝ հուսով, որ «Կրասնոդարը» տանուլ կտա «Գաբալայի» հետ արտագնա խաղում։

Հենրիխ Մխիթարյանի թիմը հիանալի մարզավիճակում է։ Շաբաթ օրը նա հաղթել է «Վոլֆսբուրգին»՝ ամրապնդվելով Գերմանիայի ընթացիկ առաջնության 2–րդ տեղում։

Եվրոպայի լիգայի նախորդ տուրում ՊԱՕԿ–ը սեփական դաշտում «Գաբալայի» հետ ոչ ոքի խաղալուց հետո 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել և գտնվում է վերելքում։

Այսօրվա հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը