Տնտեսական

10.12.2015 13:50


Խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները

Խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և տեսանկարահանող սարքերով ստացված խախտումների իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրական փաթեթին:

Համաձայն դրա՝ խստացվում է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, պատասխանատվություն է նախատեսվում նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու և մեկ տարվա ընթացքում երրորդ և ավելի անգամ կատարելու դեպքում:

Խստացվել են նաև տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները։ Անգամ քրեական պատասխանատվություն է սահմանվում:

Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հարցում ներմուծվել է վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ՝ սահմանված նվազագույն աշխատավարձը երկու բալ հաշվարկելու միջոցով:

Մեկ օրացույցային տարվա ընթացքում 600 բալից ավելի հաշվարկվելու դեպքում անձը 6 ամիս ժամկետով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը