Լրահոս

10.12.2015 13:34

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը մարդու իրավունքների օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը մարդու իրավունքների օրվա առթիվ

Աշխարհի շուրջ տեղի ունեցող մեծածավալ վայրագությունների ու համատարած չարաշահումների պայմաններում Մարդու իրավունքների օրը պետք է ձեռնարկել առավել համաձայնեցված գլոբալ գործողություններ՝ խթանելու այն անժամկետ սկզբունքները, որոնց միահամուռ կերպով պարտավորվել ենք հետևել:

Այս տարի, երբ նշվում է ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձը, մեզ համար ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ժամանակակից շարժումը, որը սկիզբ է առել երկրորդ աշխարհամարտից:

Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը որպես բոլոր մարդկանց բնածին իրավունք ճանաչեց չորս հիմնարար ազատությունները, որոնք էին՝արտահայտվելու ազատությունը, դավանանքի ազատությունը, կարիքից զերծ լինելու ազատությունը ու վախից զերծ լինելու ազատությունը: Նրա կինը՝ Էլեոնոր Ռուզվելտը, ևս միացավ ՄԱԿ-ի ամբողջ աշխարհից հավաքված մարդու իրավունքների ջատագովներին՝ ամրագրելու այդ ազատությունները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Այսօրվա արտակարգ մարտահրավերները կարող ենք դիտարկել, անդրադառնալով դրանց՝ հռչակված չորս ազատությունների տեսանկյունից:

Առաջինը` արտահայտվելու ազատությունը, որից զուրկ են միլիոնավոր մարդիկ և, որը գտնվում է անընդհատ աճող սպառնալիքի տակ: Մենք պետք է պաշտպանենք, պահպանենք և ընդլայնենք ժողովրդավարական գործընթացներն ու հնարավորությունները քաղաքացիական հասարակության համար: Սա է տևական կայունության հիմնաքարը:

Երկրորդ՝ դավանանքի ազատությունը։ Ամբողջ աշխարհում ահաբեկիչները բռնագրավել են կրոնը և վարկաբեկում են կրոնի գաղափարը՝ սպանելով մարդկանց վերջինիս անունից: Մյուսները, որպես թիրախ ընտրել են կրոնական փոքրամասնություններին ու վախ են սփռում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Ի պատասխան, մենք պետք է խթանենք հարգանքը բազմազանության նկատմամբ՝ ելնելով բոլոր մարդկանց հիմնարար հավասարության և կրոնի ազատության իրավունքից:

Երրորդ՝ կարիքից զերծ լինելու ազատությունը շարունակում է պարուրել մարդկության մի ստվար զանգվածի: Սեպտեմբերին աշխարհի առաջնորդները ընդունեցին Կայուն զարգացման 2030 թ. օրակարգը, որը նպատակաուղղված է վերջ դնելու աղքատությանը և հնարավորություն ընձեռելու բոլոր մարդկանց ապրել արժանապատվությամբ խաղաղ և առողջ մոլորակի վրա: Այժմ մենք պետք է անենք առավելագույն հնարավորը իրականացնելու այս տեսլականը:

Չորրորդ՝ ազատություն վախից։ Միլիոնավոր փախստականներ և ներքին տեղահանվածներ այս ազատության իրականացման խափանման ողբերգական արդյունք են: Վերջին անգամ այսքան մարդ ստիպված է եղել լքել իր տունը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Պատերազմներից, բռնություններից և անարդարությունից նրանք փախչում են մայրցամաքներից ու օվկիանոսներից անդին՝ հաճախ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Ի պատասխան, մենք պետք է ոչ թե փակենք, այլ բացենք դռները նրանց առաջ և ապահովենք ապաստարան փնտրելու նրանց բոլորի իրավունքը, առանց որևէ խտրականության: Չքավորությունից և հուսահատությունից փախչող միգրանտները ևս պետք է օգտվեն իրենց հիմնարար իրավունքներից:

Այսօր մենք վերահաստատում ենք, մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառությունը, որպես մեր գործունեության հիմնաքար: Սա է ՄԱԿ-ի «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության ոգին, որի նպատակն է կանխարգելել և արձագանքել մեծածավալ խախտումներին:

Եկեք Մարդու իրավունքների օրը հանձն առնենք հիմնարար ազատությունների երաշխավորումը և բոլորի մարդու իրավունքների պաշտպանությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։