Աշխարհ

10.12.2015 11:41


Հայտնի են ՉԼ փլեյ–օֆֆի բոլոր մասնակիցները

Հայտնի են ՉԼ փլեյ–օֆֆի բոլոր մասնակիցները

Նախօրեին կայացան ՉԼ խմբային փուլի 6–րդ տուրի E-H խմբերի եզրափակիչ հանդիպումները։ Ստորև ներկայացնում ենք խաղերի արդյունքները՝

E խումբ՝

«Բայեր»–«Բարսելոնա»՝ 1:1,

«Ռոմա»–ԲԱՏԵ՝ 0:0։

F խումբ՝

«Դինամո Զագրեբ»-«Բավարիա»՝ 0:2,

«Օլիմպիակոս»-«Արսենալ»՝ 0:3։

G խումբ՝

«Չելսի»-«Պորտու»՝ 2:0,

«Դինամո Կիև»–«Մաքքաբի»՝ 1:0։

H խումբ՝

«Վալենսիա»-«Լիոն»՝ 0:2,

«Գենթ»-«Զենիթ»՝ 2:1։

Այսպիսով, փլեյ–օֆֆ փուլ են անցել «Բարսելոնան», «Ռոման», «Բավարիան», «Արսենալը», «Չելսին», «Դինամո Կիևը», «Զենիթը» և «Գենթը»։ Ավելի վաղ 1/8 եզրափակիչ էին անցել «Ռեալ Մադրիդը», ՊՍԺ–ն, «Վոլֆսբուրգը», ՊՍՎ–ն, «Ատլետիկոն», «Բենֆիկան», «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենթուսը»։

ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 14–ին Շվեյցարիայի Նիոնում։ Հավաքականները կբաժանվեն 2 մասի՝ խմբերի հաղթողներ և 2–րդ տեղ գրավածներ։ Նույն խմբում խաղացած կամ նույն առաջնությունը ներկայացնող ակումբները կբաժանվեն առանձին զույգերի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը