Սիրիական ընդդիմության հետ հանդիպմանը ենթադրյալ ահաբեկիչների են հրավիրել
Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է՝ ռուսական կողմը ցավում է, որ Էր–Րիադում սիրիացի ընդդիմադիրների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ենթադրյալ ահաբեկիչներ։
Ըստ Բոգդանովի՝ հարկավոր էր սպասել ահաբեկչական խմբավորումների ցանկի մասին Հորդանանի զեկույցին։
«Ինչ վերաբերում է զինված ընդդիմության ներկայացուցիչներին, ապա, իհարկե, այստեղ պետք է տարբերել. խիստ կասկածելի է, որ որոշ հրավիրվածներ չէին պատկանում ահաբեկչական խմբավորումներին»,– «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Բոգդանովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է Մոսկվան վերաբերվում «Ահրար աշ–Շամ» և «Ջեյշ ալ–Իսլամ» խմբավորումների ներկայացուցիչների հանդիպմանը։
«Պետք էր, իհարկե, սպասել հորդանանցի մեր գործընկերների զեկույցին, որոնց Վիեննայում հանձնարարել էին կազմել ահաբեկչական խմբավորումների ցուցակը, այնուհետև հրավիրել այս կամ այն զինված ջոկատի ներկայացուցիչներին, որոնք այդ ցանկում ներառված չէին լինի Սիրիայի աջակցության միջազգային խմբի բոլո՛ր անդամների համաձայնությամբ»,–ասել է Բոգդանովը։

7or.am