Աշխարհ

10.12.2015 09:50


Դավութօղլուն ՌԴ–ին «էթնիկ զտումների» մեջ է մեղադրել

Դավութօղլուն ՌԴ–ին «էթնիկ զտումների» մեջ է մեղադրել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է ՌԴ–ին Սիրիայում «էթնիկ զտումների» դիմելու համար։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

«Ռուսաստանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Հյուսիսային Լաթաքիայում՝ փախուստի մատնելով բոլոր թուրքմեններին ու սուննիներին, որոնք չեն աջակցում գործող ռեժիմին»,–ասել է Դավութօղլուն։

Վարչապետը նաև հավելել է՝ ՌԴ–ն այդկերպ ուզում է ապահովել Լաթաքիայում և Թարթուսում իր բազաների անվտանգությունը։

Ավելի վաղ էլ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրք զինվորականներն անցել են Իրաք այն բանից հետո, երբ տեղեկատվություն է հայտնվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից սպառնացող վտանգի մեծացման մասին։

«Թուրքական զորքերն Իրաք մտցնելը համերաշխությա՛ն դրսևորում էր, ոչ թե ագրեսիայի»,–ասել էր Դավութօղլուն՝ հավելելով, որ զորքերը գնացել են զինյալներից պաշտպանելու թուրք հրահանգիչների ճամբարը, որոնք Նայնավի նահանգում քուրդ աշխարհազորայիններին էին պատրաստում ԻՊ դեմ կռվելու համար։

Հիշեցնենք՝ ՄԱԿ–ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Ալի ալ–Հաքիմը հայտնել էր լրագրողներին, որ ներկայումս բավական հաջող բանակցություններ են ընթանում Թուրքիայի հետ՝ վերջինի զորքերն Իրաքից հանելու հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը