Լրահոս

24.11.2009 14:00


Թաթուլ Մանասերյան. «Օլիգարխների վերաբերյալ վարչապետը նոր գաղտնիք չի բացահայտել»

Թաթուլ Մանասերյան. «Օլիգարխների վերաբերյալ վարչապետը նոր գաղտնիք չի բացահայտել»

-Վարչապետի ելույթը սովորական ելույթ էր, որով բոլոր վարչապետներն են հանդես գալիս պետական բյուջեի օրենքի նախագծի առնչությամբ՝ նախանշելով այն ուղղությունները, որով քաղաքականություն իրականացնելիս պատրաստվում է շարժվել կառավարությունը,-սա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի պատասխանն է հարցին, թե ինչպիսի գնահատական է տալիս վարչապետի ելույթին։

Անդրադառնալով ելույթի հատկապես այն հատվածին, որը վերաբերում էր օլիգարխներին՝ Թ. Մանասերյանն ասել է.

-Օլիգարխների վերաբերյալ վարչապետը նոր գաղտնիք չի բացահայտել։ Ես կասեի, որ Հայաստանում մենք ոչ միայն օլիգարխիկ խնդիր ունենք, այլ նաև ունենք ստվերային տնտեսության խնդիրը, որը ոչ միայն օլիգարխներին է վերաբերում, այլ նաև փոքր ու միջին կոչվող բիզնեսին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը