Քաղաքական

09.12.2015 17:54

ՔՀԻ–ն հանրաքվեի օրը գրանցել է բազմաթիվ խախտումներ

ՔՀԻ–ն հանրաքվեի օրը գրանցել է բազմաթիվ խախտումներ

2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 1 ընտրատարածքում ընտրատեղամասում, որն ընդգրկում է Ավան վարչական շրջանը և Նոր Նորքի մի հատվածը: ՔՀԻ դիտորդները տեղամասերում հերթափոխով դիտորդություն են իրականացրել առավոտյան 07:30-ից մինչև հաշվարկի ավարտը: Գործել է անվճար իրավական խորհրդատվության 080 080 804 թեժ գիծը:

Դիտորդներից խախտումների մասին հաղորդագրություն ստանալուց անմիջապես հետո դրանք հրապարակվել են ՔՀԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջում (https://www.facebook.com/csi.arm) և Մարդու իրավունքները Հայաստանում կայքում (http://hra.am/hy/events/2015/12/06/referendum): Դիտարկման արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն առաջիկայում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը գրանցել է բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ դիտորդների և լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքեր, նրանց նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ: Դիտորդներն արձանագրել են ուղղորդման մի շարք դեպքեր, ինչպես նաև՝ կրկնակի քվեարկության փորձեր և ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր: Հավելենք, որ տեղամասային հանձնաժողովի նախագահները ոչ բոլոր դեպքերում են արձանագրել դիտորդների բարձրաձայնած խախտումները կամ քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

Հրապարակված խախտումների հիման վրա ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում և Ոստիկանությունում 30-ից ավելի դրվագներով նյութեր են նախապատրաստվում, և ՔՀԻ դիտորդները բացատրություններ են տալիս:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հետևողական է լինելու, որպեսզի արձանագրված խախտումները պատշաճ քննվեն, և մեղավորները օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։