Լրահոս

09.12.2015 20:25

Հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքով հարուցվել է քր. գործ

Հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքով հարուցվել է քր. գործ

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց, իր լիազորություններն իրականացնելու ժամանակ, հիշյալ շտաբից դուրս է եկել ինքնությունը չպարզված տղամարդը, ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը՝ խոչընդոտելով տեսանկարահանման բնականոն ընթացքը և պահանջել է հանձնել տեսախցիկը կամ հիշողության կրիչը:

Բացի այդ, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ շտաբի դիմաց ինքնությունը չպարզված կինը դուրս է եկել շտաբից, մոտեցել է իրեն` կրկին պահանջելով դադարեցնել նկարահանումները և հեռանալ: Այնուհետև նույն կինը հրել է իրեն` վիրավորանքներ հնչեցնելով ինչպես իր, այնպես էլ՝ նույն ռադիոկայանի օպերատորի հասցեին: Այս կերպ՝ ինքնությունը չպարզված անձինք, դիտավորյալ գործողություններով, խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ա. Մկրտչյանի և օպերատոր Գ. Ազիբեկյանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների ազատ իրականացմանը:

«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։