«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն է ստեղծվել
«Facebook» սոցիալական ցանցում «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն է ստեղծվել։ Այս խմբին արդեն ավելի քան 500 մարդ է անդամագրվել։ Նրանք պայքարում են ընդդեմ Անգլիայում տպագրված«Большая иллюстрированная энциклопедия географии»ռուսալեզուհամաշխարհային հանրանգիտարանի։
Ինչպես «7օր»-ն արդեն տեղեկացրել է, հանրագիտարանը հրատարակել են բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչությունները։ Այնտեղ Հայաստանի մասին տպագրվել է, թեՀայաստանումխոսումենհայերենևադրբեջաներեն, իսկ ԱրցախիքարտեզըբացակայումէևներառվածէԱդրբեջանիտարածքում։ Նշվում է, թեհիմնական կրոններն են ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը շիաներ ևայլն։ Հանրագիտարանում կեղծ տեղեկություններ են ներկայացված՝ իբր 1988-89թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի պատճառով, ընդ որում՝Արցախը ներկայացվում է որպես պատմական տարածք Ադրբեջանում՝ մեծ մասամբ հայերով բնակեցված: Հայաստանը ներկայացնող լուսանկարն էլ պատկերում է դաշտում կարտոֆիլ հավաքող երկու գյուղացու՝ տարեց կին ու տղամարդ, որոնց կերպարանքն ավելի շատ ադրբեջանցու հետ կարելի է զուգորդել, քան հայի:
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն է ստեղծվել
«Facebook» սոցիալական ցանցում «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն է ստեղծվել։ Այս խմբին արդեն ավելի քան 500 մարդ է անդամագրվել։ Նրանք պայքարում են ընդդեմ Անգլիայում տպագրված «Большая иллюстрированная энциклопедия географии» ռուսալեզու համաշխարհային հանրանգիտարանի։
Ինչպես «7օր»-ն արդեն տեղեկացրել է, հանրագիտարանը հրատարակել են բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչությունները։ Այնտեղ Հայաստանի մասին տպագրվել է, թե Հայաստանում խոսում են հայերեն և ադրբեջաներեն, իսկ Արցախի քարտեզը բացակայում է և ներառված է Ադրբեջանի տարածքում։ Նշվում է, թե հիմնական կրոններն են ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը շիաներ և այլն։ Հանրագիտարանում կեղծ տեղեկություններ են ներկայացված՝ իբր 1988-89թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի պատճառով, ընդ որում՝Արցախը ներկայացվում է որպես պատմական տարածք Ադրբեջանում՝ մեծ մասամբ հայերով բնակեցված: Հայաստանը ներկայացնող լուսանկարն էլ պատկերում է դաշտում կարտոֆիլ հավաքող երկու գյուղացու՝ տարեց կին ու տղամարդ, որոնց կերպարանքն ավելի շատ ադրբեջանցու հետ կարելի է զուգորդել, քան հայի:
7or.am