Լավրովն Իտալիա կմեկնի՝ քննարկելու ԻՊ դեմ պայքարն ու լայն կոալիցիայի ստեղծումը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 10–11–ին Իտալիա կմեկնի, որտեղ մտադիր է քննարկել «Իսլամական պետության» դեմ պայքարը և, դրա հետ կապված, հակաահաբեկչական լայն կոալիցիայի ստեղծումը։ Այս մասին, «Գազետայի» փոխանցմամբ, նշվում է ՌԴ արտաքին գերատեսչության կայքում։
«Բանակցությունների ժամանակ վերլուծության կենթարկվեն արտաքին քաղաքական հրատապ հարցեր, այդ թվում՝ ԻԼԻՊ–ի դեմ պայքարը, Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, բանակցություններին շեշտը դրվելու է միջազգային հանրության ջանքերի միավորման անհրաժեշտության վրա՝ ահաբեկչական համաշխարհային սպառնալիքը չեզոքացնելու համար։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր այդ նպատակով հակաահաբեկչական լայն կոալիցիա ստեղծել։

7or.am