Աշխարհ

09.12.2015 14:10


Քերրին մտադիր է Մոսկվա մեկնել՝ Պուտինի հետ հանդիպման

Քերրին մտադիր է Մոսկվա մեկնել՝ Պուտինի հետ հանդիպման

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մտադիր է Մոսկվա մեկնել՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

Քերրին նշել է, որ այդ հանդիպմանը պատրաստվում է քննարկել Ուկրաինայի իրավիճակը և Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցը։

«Պատրաստվում եմ Մոսկվա մեկնել մեկ շաբաթից. կհանդիպեմ Պուտինի ու Լավրովի հետ՝ Ուկրաինայի և Սիրիայի հարցերով»,–ասել է Քերրին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը