Աշխարհ

09.12.2015 12:32


Ադրբեջանում կսահմանափակեն կանխիկ գումարով ալկոհոլի վաճառքը

Ադրբեջանում կսահմանափակեն կանխիկ գումարով ալկոհոլի վաճառքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ երկրում հունվարի 1–ից արգելվում է ոգելից խմիչքների վաճառքը։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ օրենքի խախտումը պատասխանատվություն է ենթադրում, նաև՝ քրեական։

«Կանխիկ 50 մանաթով (մոտ 3300 ռ) ակցիզային հարկման ենթակա ապրանքների վաճառքը, բացառությամբ ծխախոտի, ինչպես նաև վաճառելու նպատակով նման ապրանքների գնումը կանխիկ գումարով կպատժվի 100 մանաթի (մոտ 6600 ռ) չափով տուգանքով»,–նշվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի շտկումներում։

Հայտնի է, որ ոգելից խմիչքներն Ադրբեջանում ակցիզային հարկման ենթակա ապրանքներ են համարվում։

Համապատասխան փոփոխությունները ներառվել են նաև Քրեական օրենսգիրք։

Շտկումներն ուժի մեջ են մտնում 2016 թ. հունվարի 1–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը