Թրամփի հայտարարությունը կարող է զրկել նրան ընտրություններին մասնակցելու իրավունքից
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ արգելել մահմեդականների մուտքը երկիր, զրկում է նրան ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։
Էռնեսթը նշել է՝ Թրամփի խոսքերը վիրավորական էին և թունավոր, հետևաբար Հանրապետական կուսակցության մյուս թեկնածուները պետք է «հենց հիմա» հեռացնեն նրան կուսակցությունից։
Ավելի վաղ Սպիտակ տունը Թրամփի հայտարարությունն ազգային անվտանգությանը հակասող էր անվանել։
Թրամփի մամուլի ծառայությունը հայտարարություն էր հրապարակել, որում առաջարկում էր արգելել մահմեդականների մուտքը երկիր։ Հանրապետական թեկնածուն նշել էր՝ ԱՄՆ քաղաքացիները չպետք է դառնան այն մարդկանց զոհերը, ովքեր հավատում են միայն ջիհադին։

7or.am