Աշխարհ

09.12.2015 10:25


ՌԴ–ն պատրաստ է օգնել Թուրքիային՝ փակելու թուրք–սիրիական սահմանը

ՌԴ–ն պատրաստ է օգնել Թուրքիային՝ փակելու թուրք–սիրիական սահմանը

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ թուրք–սիրիական սահմանը հարկավոր է փակել, և ՌԴ–ն պատրաստ է այդ հարցով օգնել Թուրքիային։

«Հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել՝ փակելու թուրք–սիրիական սահմանը, որովհետև հենց այդ մասից են Թուրքիայում և այլ երկրներում պատրաստված զինյալներն անցնում Սիրիա»,«Русской службы новостей»–ի եթերում ասել է Մատվիենկոն։

Խոսնակը նաև ընդգծել է՝ Թուրքիան միայնակ չի կարող լուծել այդ հարցը, ուստի ՌԴ–ն պատրաստ է օգնել.

«Եկեք օգնենք Թուրքիային դա իրագործել»։

Ավելի վաղ էլ թուրք–սիրիական սահմանն ամբողջովին փակելու անհրաժեշտության մասին էր հայտարարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը