Լրահոս

09.12.2015 09:29

Ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08.00-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ձյան շերտում արգելափակվել են 5 ավտոմեքենաներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 02.20-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (10 ուղևոր):

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00.56-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի գերեզմանատանը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ, ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի, 33 DS 457 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենան:

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22.34-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սարավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում արգելափակվել են «ԲՄՎ» մակնիշի 15TS111 (վարորդ` Ա. Հ.), «ՎԱԶ-2106» մակնիշի 15 LL 457 (վարորդ` Ի. Վ.) և «Մերսեդես» մակնիշի 34 VN 118 պետհամարանիշերի (վարորդ` Հ. Ֆ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։