Լրահոս

09.12.2015 08:00

ՃՏՊ Լամբադա կամրջի վրա. ուղևորը տեղում զոհվել է

ՃՏՊ Լամբադա կամրջի վրա.  ուղևորը տեղում զոհվել է

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.17-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռրս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ -2107» մակնիշի 34 SO 520 (վարորդ ` Ռ. Կ., ծնվ. 1993 թ.) և «Մերսեդես C180» մակնիշի 80 SQ 909 պետհամարանիշերի (վարորդ ` Ա. Ա., ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Բ.-ը (1987 թ. ծնվ.) տեղում զոհվել է:

Փրկարարներն ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Ա. Բ.-ի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։