Լրահոս

08.12.2015 22:03

Եղվարդի խճուղում բախվել են «Մերսեդես»–ը և թիվ 31 երթուղուն պատկանող «ԳԱԶել»–ը (լուսանկարներ)

Եղվարդի խճուղում բախվել են «Մերսեդես»–ը և թիվ 31 երթուղուն պատկանող «ԳԱԶել»–ը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.50-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ «Ադորա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով Գազել-ը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայատված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի պետհամարանիշի 07 ZT 010 և թիվ 31 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի պետհամարանիշի 3071Տ (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Գ. Հ.-ին և Տ. Զ.-ին հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են ծանր կայուն: Իսկ տուժած Ա. Պ.-ին հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։