Լրահոս

08.12.2015 16:16

Գողը՝ «տնից»

Գողը՝ «տնից»

Օգոստոսի 25-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից պղնձյա փաթույթներ, թափոն և 7 բանալի գողանալու մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ Քաջարանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն կոմբինատի աշխատակից, 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ն, ով օրերս մեղայականով ներկայացել և տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։