Լրահոս

08.12.2015 12:04

Ծանր հանցագործության գործով նախկինում այլ մարմնում կասեցված վարույթը վերսկսվել է

Ծանր հանցագործության գործով նախկինում այլ մարմնում կասեցված վարույթը վերսկսվել է

2014 թվականի ապրիլի 24-ին Արմավիր քաղաքում քաղաքացի Սամվել Հ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է համաքաղաքացի Օհան Հ.-ի և վերջինիս ընկերների հետ: Սամվել Հ.-ն խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հավաքված քաղաքացիների ներկայությամբ Օհան Հ.-ի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: Այնուհետև Սամվել Հ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոց է արձակել:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տևական ժամանակ կատարված նախաքննության ընթացքում Սամվել Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ քրեական գործով վարույթը կասեցվել է:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ ևբազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավորդատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչականծառայություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված հիշյալ քրեական գործով վարույթը վերսկսվել է, քանի որ տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվող, գործով մեղադրյալ Սամվել Հ.-ն ներկայացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։