Նիկոլայ Բորդյուժա. «Հայաստանը ՀԱՊԿ ամենաակտիվ անդամներից մեկն է»
Այսօր Երևանում մեկնարկել է «ՀԱՊԿ-ը որպես կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն» առաջին կլոր սեղանը։ Այն կազմակերպվել է Հայաստանի և Ռուսաստանի հասարակական կառույցների նախաձեռնությամբ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ առաջին կլոր սեղանն անց է կացվում Երևանում այն պատճառով, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկն է։ Կլոր սեղանի մասնակիցները քննարկելու են Կովկասում ռազմա-քաղաքական իրավիճակն ու հավաքական անվտանգության կատարելագործման հեռանկարները։