Լրահոս

07.02.2011 17:00


Մարտին կրկին թանկացումնե՞ր են սպասվում

Մարտին կրկին թանկացումնե՞ր են սպասվում

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ շուկայում նկատվող միտումները ցույց են տալիս՝ մարտին նոր թանկացումներ են սպասվում։

-Այս ամենը նախ և առաջ անպատժելիության և անվերահսկելիության հետևանքով է։ Բացի դա՝ սեզոնի հետ է կապված, համաշխարհային տենդենցների հետ է կապված։ Համաշխարհային տնեդենցների մեջ էլ կան թնակացումներ բնամթերքի՝ և՛ ցորենի, և՛ շաքարավազի, բայց ցորենի թանկացման կանխատեսումը 3% է, իսկ թե ինչ կլինի Հայաստանում, կտեսնենք։ Մեզ մոտ շատ ավելի մեծ թվով է թանկանում։ Մեր փորձը մեզ հուշում է, որ թանկացումները էլի կշարունակվեն։ Բացի դա, լինելու է  գազի թանկացում, որը միջպետական մակարդակով է, և դա իր հետևից բերելու է շատ  բաների թանկացման, որովհետև էներգիան ամեն տեղ կիրառվում է,-ասել  է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը