Լրահոս

07.12.2015 20:33

Անչափահասի առևանգելու մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվել են

Անչափահասի առևանգելու մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվել են

Ոստիկանությունից հայտնում են, որ Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 12.50-ին, կամավոր բաժին են ներկայացել Տեղ գյուղի բնակիչներ, 1993 թ. ծնված Համլետ Մ.-ն և նույն թվականին ծնված Հայրապետ Ղ.-ն, ովքեր 2015 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, անչափահասի նկատմամբ):
Խափանման միջոցը՝ կալանք:
Համլետ Մ.-ն և Հայրապետ Ղ.-ն ձերբակալված են:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։