Լրահոս

24.11.2009 11:58


Արձանագրվել է «խոզի գրիպով» կասկածելի 25 հիվանդ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է H1N1 գրիպով կասկածելի 25 հիվանդ: Հիվանդներից 22-ը բուժում ստանալուց հետո առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդներն ունեն առողջացման դրական դինամիկա:

Առաջին 5 հիվանդի լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները ուղարկվել են Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ և վերահաստատվել են:

Այս խորագրի վերջին նյութերը