Լրահոս

07.12.2015 16:15

Եղվարդ-Երևան ավտոճանապարհի կամրջի մոտ «Մերսդես-C180»–ը հայտնվել է ձորակում

Եղվարդ-Երևան ավտոճանապարհի կամրջի մոտ «Մերսդես-C180»–ը հայտնվել է ձորակում

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00.58-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Աշտարկ-Եղվարդ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանագամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ կամրջի մոտ, «Մերսդես-C180» մակնիշի 34QF105 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Մ. ծնված 1981թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 3 մ). տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։