Իրաքում անհանգիստ է. Բաղդադը սպառնում է պայթեցնել իր տարածքից դուրս չեկող թուրքերին (տեսանյութ)
Իրաքում իրավիճակն անհանգիստ է ու լարված։ Դեկտեմբերի 5–ին, Բաղդադի տվյալներով, Իրաքի Մոսուլի շրջան է ներխուժել մի քանի հազ թուրք զինվորական՝ հրասայլերով ու զրահամեքենաներով, չնայած Անկարայի այն պնդումներին, թե ընդամենը 130 զինվոր է մեկնել՝ իրաքյան աշխարհազոր պատրաստելու «Իսլամական պետության» դեմ կռվելու համար։
Թուրքերի այդ հոգատարությունը քրդերի հանդեպ, «vestiru»–ի փոխանցմամբ, առնվազն տարակուսանք է առաջացնում։
Ներխուժումն արդեն «թշնամական գործողություն» է որակվում։ Բաղդադը նույնիսկ սպառնում է պայթեցնել թուրքերին իր տարածքից դուրս չգալու դեպքում։ Այդ նույն ժամանակ ԱՄՆ–ը հրաժարվում է իր դաշնակցից՝ ասելով, որ ներխուժումը համաձայնեցված չի եղել հակաահաբեկչական կոալիցիայի հետ։
Անվտանգության և պաշտպանության հարցերով Իրաքի խորհրդարանի կոմիտեի ղեկավար Հաքիմ ալ–Զամիլին դիմել է վարչապետ Ալ–Աբադիին՝ պահանջելով հրաման տալ երկրի ՌՕՈւ–ի օդաչուներին՝ ռմբակոծելու թուրք զինվորականներին։
«Այժմ ճիշտ ժամանակն է խնդրել Ռուսաստանին ավիահարվածներ հասցնել Իրաքում՝ օգնելու ազատվել ցանկացած թշնամուց, լինի դա ԻՊ–ն, թե նոր հակառակորդ՝ արաբ–թուրք–ամերիկյան բանակը»,–ասել է Հաքիմ ալ–Զամիլին, որը նաև կոչ է արել արտակարգ նիստ գումարել. ըստ նրա՝ թուրք զինվորականների հետևից Իրաք կարող են ներխուժել ամերիկյան, սաուդյան և քաթարական զորքերը։
«Մենք ուղղակի վարժեցնում ենք մեր իրաքցի եղբայրներին՝ կռվելու ԻՊ դեմ։ Եվ կշարունակենք պատրաստել նրանց»,– անհոգ արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ կրկին պնդելով, որ խոսքը 130 զինվորականի մասին է, և ոչ մի ներխուժում էլ չկա։
Ուշագրավ է նաև թուրքական բազայի տեղակայման վայրի ընտրությունը։ Անցած տարվանից ԻՊ վերահսկողության տակ գտնվող Մոսուլի մոտ դիրքավորվելը վկայում է առաջիկա մարտերի մասին։ Թուրքերը պատրաստվում են քրդերի հետ գրոհել իր մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքը և կիսել փեշմերգաների հաջողությունը, եթե հաջողվի գրավել Մոսուլը։ Իսկ Բաղդադին այդ ժամանակ կմնա միայն լուռ դիտել՝ ինչպես է Իրաքի հյուսիսային մայրաքաղաքն անցնում քրդերի վերահսկողության տակ՝ Անկարայի ակնհայտ աջակցությամբ։

7or.am