Լրահոս

07.12.2015 11:45

Այսօր Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքն է

Այսօր Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքն է

Այսօր՝ ժամը 18։00–ին, Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքն է տեղի ունենալու։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1–ից էլ Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է իրականացնում «Նոր հայաստան» ճակատը։

Նշենք նաև, որ Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 825 622 քաղաքացի կամ 63.35%–ը, իսկ «ոչ»՝ 421 593-ը կամ 32.35%–ը։

Մինչդեռ բազմաթիվ դիտորդների, ԶԼՄ–ի և վստահված անձնանց տվյալներով՝ հանրապետության տեղամասերի զգալի մասում հաղթել է «ոչ»–ը, ինչպես նաև տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։