Իտալիայում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ-թուրքական և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներին
Նոյեմբերի 23-ին կարճատեւ աշխատանքային այցով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել էր Իտալիա:
Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ:
Բանակցությունների ընթացքում քննարվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության և Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարար Ֆրատինին ողջունեց եւ Իտալիայի աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս առումով նա նշեց, որ Իտալիայում մեծ գոհունակությամբ են ընդունել հայ-թուրքական արձանգրությունների ստորագրումը, եւ հույս հայտնեց, որ դրանք կվավերացվեն շուտափույթ կերպով, ինչը հնարավորություն կընձեռի բացել ընդհանուր սահմանը:
Նախարարներ Նալբանդյանն ու Ֆրատինին քննարկեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման հնարավորությունը' նշելով, որ այն կնպաստի հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը:
Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, նախօրեին Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:
Շնորհակալությամբ ընդունելով Երևան այցելելու Հայաստանի արտգործնախարարի հրավերը՝ Իտակիայի ԱԳՆ ղեկավարն վստահեցրեց, որ Հայաստան կայցելի 2010 թ. առաջին կեսին:
Հանդիպումից առաջ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ" փոխըմբռնման հուշագիրը եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալական Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը»: