Լրահոս

06.12.2015 17:25

Ավանում «Այո»-ի շտաբից զանգահարում են բնակարաններ և «ճշտում», թե արդյոք մասնակցե՞լ են ընտրությանը

Ավանում «Այո»-ի շտաբից զանգահարում են բնակարաններ և «ճշտում», թե արդյոք մասնակցե՞լ են ընտրությանը
Երևանի Ավան վարչական շրջանում սկսվել է «Այո»-ի շտաբից քաղաքացիների տուն զանգելը:
Մասնավորապես, 16:20-ի սահմաններում զանգել են քաղաքացիներից մեկի բնակարան և հարցրել, թե արդյոք մասնկացե՞լ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
«Zham.am»-ի հետ զրույցում Ավան-Առինջ 2/2 շենքի բնակիչն ասաց, որ մի կին զանգել է և հարցրել. «Սա 1/1 շենքի 57 բնարակա՞նն է, ասացի՝ ոչ, հարցրեց՝ 2/2 շենքի 55-ն է, բացասական պատասխան ստանալուց հետո ասացի իմ հասցեն: Դուք մասնակցե՞լ եք քվեարկությանը, ասացի՝ ոչ, բայց մասնակցելու եմ և հարցրեցի, թե ինչու են հարցնում: Կինն ասաց, որ շտաբից է և ուղղակի ճշտում են կատարում՝ մասնակցելո՞ւ են, թե ոչ»:
Նշենք, որ ինչպես մյուս ընտրություններին, այս անգամ ևս Տարոն Մարգարյանը գործի է դրել իր ենթակայության տակ գնտվող երթուղայիններն ու տաքսի մեքենաները, որոնք համատիրության աշխատակիցների ուղեկցությամբ մարդկանց տեղափոխում են ընտրատեղամաս:
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։