Լրահոս

24.11.2009 10:48


Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել։

Ադրբեջանի արտգործնախարարն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ հավելելով, որ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Աթենքում։

Ա. Դավութօղլուն Ադրբեջանի արտգործնախարարին կրկին հրավիրել է այցելել Անկարա։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը