Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խոսնակի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումը
Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
Ելույթ ունենալով ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստում՝ ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանըմեծնշանակությունէտալիստարածաշրջանայինհամագործակցությանևինտեգրացիայիգործընթացներին։
Հ. Աբրահամյանը հանդիպել է նաև Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ ԲորիսԳրիզլովի հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ՀայաստանըմշտապեսզգացելէՌԴզորակցությունը, որիհամարհայտնել էհայկականկողմիերախտագիտությունը: Այդ համատեսքստում նա կարևորել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրված արտոնյալվարկը, որն օժանդակել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներին դիմագրավելուն:
Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային համագործակցության խնդիրների, առանցնախապայմաններիհայ-թուրքականհարաբերություններըկանոնակարգելուգործընթացի, Արցախիհիմնախնդրիշուրջ:
Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակաամիսներիընթացքում ՌԴ Պետական դումայի նախագահի Հայաստան այց կատարելու վերաբերյալ:
Նոյեմբերի 23-ին նաև տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ ՄեհմեթԱլիՇահինի հետ, ով ևս մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ մոսկովյան հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց փոխադարձաբար ներկայացրել են իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները: Նրանք տեսակետներ են փոխանակել առանցնախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ: Հ. Աբրահամյաննընդգծել է, որհայկականկողմնանհրաժեշտէհամարում, որպեսզիստորագրվածհայ-թուրքականարձանագրություններըվավերացվենողջամիտժամկետներում:
Երկու խորհրդարանների ղեկավարները բարձր ենգնահատել ՀՀ և ԹՀ նախագահների համարձակ համատեղ աշխատանքը և համաձայնել են, որ դրա շնորհիվ պարարտհողէստեղծվել երկու հարևան ժողովուրդների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Այդ համատեքստում նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է առաջինհերթինխրախուսելմարդկայինուղղակիշփումները, ինչպես նաև փորձել կապեր ստեղծել ՀՀ ԱԺ և ԹԱՄԺ միջև:
Զրուցակիցները գոհունակությամբ ամփոփել են հանդիպումը՝ հույս հայտնելով, որ կունենան նոր հանդիպումների առիթներ:
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խոսնակի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումը
Նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
Ելույթ ունենալով ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստում՝ ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիայի գործընթացներին։
Հ. Աբրահամյանը հանդիպել է նաև Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես զգացել է ՌԴ զորակցությունը, որի համար հայտնել է հայկական կողմի երախտագիտությունը: Այդ համատեսքստում նա կարևորել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրված արտոնյալ վարկը, որն օժանդակել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներին դիմագրավելուն:
Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային համագործակցության խնդիրների, առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի, Արցախի հիմնախնդրի շուրջ:
Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա ամիսների ընթացքում ՌԴ Պետական դումայի նախագահի Հայաստան այց կատարելու վերաբերյալ:
Նոյեմբերի 23-ին նաև տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ, ով ևս մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ մոսկովյան հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց փոխադարձաբար ներկայացրել են իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները: Նրանք տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ: Հ. Աբրահամյանն ընդգծել է, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում:
Երկու խորհրդարանների ղեկավարները բարձր են գնահատել ՀՀ և ԹՀ նախագահների համարձակ համատեղ աշխատանքը և համաձայնել են, որ դրա շնորհիվ պարարտ հող է ստեղծվել երկու հարևան ժողովուրդների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Այդ համատեքստում նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է առաջին հերթին խրախուսել մարդկային ուղղակի շփումները, ինչպես նաև փորձել կապեր ստեղծել ՀՀ ԱԺ և ԹԱՄԺ միջև:
Զրուցակիցները գոհունակությամբ ամփոփել են հանդիպումը՝ հույս հայտնելով, որ կունենան նոր հանդիպումների առիթներ: