Լրահոս

05.12.2015 21:52

Ծաղկաձորում «Լեքսուս»–ն ընկել է փոսը

Ծաղկաձորում «Լեքսուս»–ն ընկել է փոսը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.53-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ 34-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում «Լեքսուս» մակնիշի 25 ZZ 055 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից փոսը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարները նկատել են ձյան մեջ արգելափակված ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները «Տոյոտա Պրադո» մակնիշի 34 SO 164 (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։