Լրահոս

05.12.2015 17:27

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 06.53-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում Վ. Գ.-ին պատկանող «ԳԱԶԵԼ» մակնիշի 1383L պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Դեկտեմբերի 5-ին, ժամը 05.48-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Հացիկ ավտոճանապարհին` գազալցակայանի մոտակայքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Օ.-ին պատկանող «Մերսեդես Ե» մակնիշի 34 DF 125 պետհամարանիշի ավտոմեքենան:

Դեկտեմբերի 5-ին, ժամը 04.27-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ճլի գյոլ կոչվող տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածի 9-րդ կմ-ում «Նիսսան Ժուկ» մակնիշի 86 AM 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ք.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձնակույտի մեջ: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Քոթուկներ» կոչվող վայրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Ղ.-ին պատկանող «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 33 TL 992 պետհամարանիշի ավտոմեքենան:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Խ.-ին պատկանող «Աուդի Ա6» մակնիշի 35 ՍT 916 պետհամարանիշի ավտոմեքենան:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարմարիկ գյուղի հանդամասում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 62 TT 062 պետհամարանիշով (վարորդ՝ Ք. Ք.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձյան շերտում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան արգելափակումից դուրս են բերել երթևեկելի հատված:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտում. ավտոճանապարհին առաջացել են մեքենաների կուտակումներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ. Մ.-ին պատկանող «Ford Traznit» մակնիշի 34 OD 043 պետհամարանիշի ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ԳԱԶ 3110 մակնիշի 24 LO153 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թոթովենց փողոցի թիվ 8/2 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան (ներսում վատառողջ քաղաքացի) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Փրկարարներն արգելափակված շտապօգնության ավտոմեքենայից հիվանդին պատգարակով տեղափոխել են մոտ 25 մ և հանձնել փոխարինման եկած մեկ այլ շտապօգնության մեքենային:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի վերջնամասում «Վիվասել ՄՏՍ» ՍՊԸ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի 096 oz 61պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.23-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի Սարի թաղ կոչվող թաղամասում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռ. Կ.-ին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 34 LO 565 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին՝ ոսկու հանքի մոտակայքում, ավտոմեքենան (շտապօգնության) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհի 31-րդ կմ-ում ձյան արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 553 UU 22 (վարորդ՝ Ա. Ջ.), իսկ ժամը 10.35-ին «Նիվա» մակնիշի 32 TS 003 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Թ.) ավտոմեքենաները:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 08.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նախկին համալիրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները նախկին համալիրի տարածքից արգելափակումից դուրս են բերել Ռ. Հ.-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի 22 UU 750 պետհամարանիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։