Լրահոս

05.12.2015 12:15

18 տարեկան քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել` ծառից կախվելով

18 տարեկան քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել` ծառից կախվելով

Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.10-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ծառից կախվելով. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1997 թ. ծնված Հ. Ա.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով, վերջինս հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Պարզվել է, որ Հ. Ա.-ը ս.թ. դեկտեմբերի 4-ին դատարանի որոշմամբ տեղափոխվել է Վանաձորի հոգեբուժարան, որտեղից նույն օրը դիմել է փախուստի:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։