Լրահոս

05.12.2015 11:49

Խանջյան փողոցում «Մերսեդես»–ը բախվել է սյանը և կողաշրջվել

Խանջյան փողոցում «Մերսեդես»–ը բախվել է սյանը և կողաշրջվել

Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.39-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 48 ՏA 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Մ.) բախվել է սյանը և կողաշրջվել, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։