Լրահոս

23.11.2009 16:52


Գրական մրցանակաները՝ բանավեճի թեմա

-Բոլորը գիտեն, որ այդ մրցանակաների հանձման ժամանակ անարադարություններ են լինում։ Դա լինում  է և՛ միտումնավոր, և՛ ակամա, որովհետև ի վերջո այդ հանձանժողովներում մադիկ են, ովքեր իրեն չափանիշներն ու ճաշակն ունեն,-խոսելով գրողներին տրվող գրական, պետական մրցանակաների մասին՝ ասել է արձակագիր Հովհաննես Երանյանը։

Նա նշել է, թե մեր երկրում շատ քիչ արդար բան կա,  և զարմանալի չէ, որ գրողների մրցանակների հանձնումն էլ անարդար է անցնում։

-Էլ չեմ ասում այն մասին, որ հանձնաժողովներում մարդիկ են լինում՝գրականագետներ, որ եթե իմ գրքի մասին գովեստի խոսք ասեն, ինձ համար նվաստաբեր կհամարեմ։ Ու քանի տարի է՝ նրանք շարունակում են մանլ հանձնաժողովներում,-ասել է արձակագիրը։

Մշակույթի նախարարության հրատարակչության գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանն էլ  հակադարձել է, թե այդ հանձնաժողավներն անընդհատ փոփոխովում են։ Այն հարցին, թե ինչպես է ընտրվում այդ անձանժողովների կազմը, Էդվարդ Միլիտոնյանը նշել է, թե Գրողների միությունից են ներկայցվում այդ անունները, և հետո նախագահությունը դա հաստատում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը