Լրահոս

04.12.2015 16:16

ՃՏՊ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը հոսպիատալցվել են

ՃՏՊ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը հոսպիատալցվել են

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14.13-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 ավտոճանապարհի Տաշիր-Ստեփանավան հատվածի 8-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի 10 UU 087 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնվ. 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը և ուղևոր` 1996 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր հոսպիատալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1991 թ. ծնված Ն. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։