Լրահոս

04.12.2015 15:01

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանը

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կյանքից հեռացավ հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի բնագավառում ականավոր գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի հանրային խորհրդի անդամ, ՀՍՍՀ պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Ռոբերտ Աթոյանը:
Օրերս գիտական հանրությունը նշեց ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի 80-ամյա հոբելյանը և բարձր գնահատեց հաշվողական տեխնիկայի միջոցների ստեղծման և կադրերի ձևավորման գործում նրա ունեցած մեծ ավանդը:
Ռոբերտ Աթոյանն իր գիտական գործունեությունը ծավալել է Երեւանի մաթմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ աշխատել է 1958 թվականից: Իր կյանքի վերջին տարիներին Աթոյանը զբաղեցրել է Երեւանի մաթմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը:
Հաշվողական տեխնիկայի բնագավառում մեծ ներդրման համար Ռոբերտ Աթոյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Նա պարգևատրվել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակով, տեխնիկայի ու գիտության բնագավառում ՀՍՍՀ պետական մրցանակով, Աշխատանքի կարմիր դրոշի շքանշանով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
Ռոբերտ Աթոյանն ավելի քան 100 գիտական աշխատանքների և 2 մենագրությունների հեղինակ է: Նրա ղեկավարած կոլեկտիվում պաշտպանվել են ավելին քան 30 թեկնածուական և 5 դոկտորական ատենախոսություններ:
Ակադեմիկոս Աթոյանը երկար տարիներ եղել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, վարել է ակտիվ գիտական գործունեություն, մեծ հեղինակություն է ունեցել գիտական հանրության շրջանում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և գիտական հանրությունը սգում է Ռոբերտ Աթոյանի կորուստը և իր ցավակցությությունն է հայտնում Ռոբերտ Աթոյանի ընտանիքին և մտերիմներին:
Ռոբերտ Աթոյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 17:00-ին (հասցե` Հ. Հակոբյան 3): Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին` ժամը՝ 13:00-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահությունից (հասցե` Մարշալ Բաղրամյան պողոտա 24):

ՀՀ ԳԱԱ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։