Լրահոս

04.12.2015 14:33

Թբիլիսի-Երևան երթուղու միկրոավտոբուսը սահել է ձորակը և բախվել ծառին. կան տուժածներ

Թբիլիսի-Երևան երթուղու միկրոավտոբուսը սահել է ձորակը և բախվել ծառին. կան տուժածներ

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11.50-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես Վիտո» միկրոավտոբուսը (երթուղի` Թբիլիսի-Երևան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, սահել մոտակա ձորակը և բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևորներից 3-ը` 1959 թ. ծնված Կ. Շ.–ն, 1972 թ. ծնված Բ. Բ-ն (Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ) և 26-ամյա Մ. Դ.-ն (Ռումինիայի հանրապետության քաղաքացի) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ուղևորներ Կ. Շ.-ն և Բ. Բ.-ն տեղափոխվել են Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։