Լրահոս

04.12.2015 14:04

Իրար են բախվել « Օպել Աստրա » և «ՎԱԶ 21 04» մակնիշի ավտոմեքենաները

Իրար են բախվել « Օպել Աստրա » և «ՎԱԶ 21 04» մակնիշի ավտոմեքենաները

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.52-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել « Օպել Աստրա » մակնիշի 34 VM 177 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ա.) և «ՎԱԶ 21 04» մակնիշի 34 QS 024 պետհամարանիշներով (վարորդ՝ 1977 թ. ծնված Է. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «ՎԱԶ 21 04» մակնիշի վարորդ Է. Ա.-ը և ուղևոր՝ 1975 թ. ծնված Ս. Գ.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Է. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևոր Ս.Գ.-ինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։