Իտալական «La Stampa» թերթի թղթակցի «Ե՞րբ կարող են Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները հատել ընդհանուր սահմանը» հարցին պատասխանելիս Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նշել է, թե այդ խոչընդոտը շուտով կվերացվի. «Իհարկե, որոշ «տեխնիկական» ժամանակ կպահանջվի, քանի որ փաստաթուղթը պետք է դեռևս քննարկում անցնի երկու երկրների խորհրդարաններում, բայց հետո տեղի կունենա դեսպանների փոխանակում ու ցամաքային սահմանի բացում: Օդային տարածքը վաղուց բաց է»,-նշել է Ա.Գյուլը։
Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու մասին խոսելիս Գյուլն ասել է, թե ամբողջ աշխարհն է փոխվում, փոխվում է նաև Թուրքիան։ Նա նշել է նաև, որ Թուրքիան մտադիր է շարունակել հարևանների հետ բոլոր խնդիրները լուծելու քաղաքականությունը։
Գյուլը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում մեծ ներդրում ունենալու համար՝ նշելով, թե Թուրքիան շրջել է Հայկական հարցի էջը.
-Այո՛, դա մեր ընտրությունն է, և մեր ուժերի հնարավորության սահմաններում մենք անում ենք ամենը, սակայն ուրիշները ևս նման մտադրություն պետք է ունենան։
Նա նաև համաձայնել է, որ Անկարայի և Երևանի հարաբերությունների զարգացմանն ուշի-ուշով հետևում է Բաքուն, և որ Ղարաբաղյան հարցը մնում է չլուծված, սակայն ինքը հավատում է, որ Երևանն ու Բաքուն կգտնեն լուծումը։
Աբդուլլա Գյուլ. «Այդ խոչընդոտը շուտով կվերացվի»